Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթանակ է տոնել Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ:
ՀՀ ընտրանու կազմում հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում հանդես չի եկել:
Չինաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Հունգարիայի նկատմամբ, հայտնում է chessfed.am-ը:
Ռուսաստանի ընտրանին 3:1 հաշվով հաղթել է Ղազախստանին, իսկ Հնդկաստան - Վրաստան, ԱՄՆ - Ուկրաինա մրցախաղերը ավարտվել են հաշտությամբ:
2-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Ռուսաստանի հավաքականը:
Տղամարդկանց մրցաշարում Չինաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Ադրբեջանին, Հնդկաստանը նույն հաշվով առավելության է հասել Շվեդիայի նկատմամբ, ԱՄՆ թիմը 3-1 հշավով հաղթել է Եգիպտոսին, իսկ Ռուսաստանը և Անգլիան 2.5-1.5 հաշվով համապատասխանաբար հաղթել են Իրանին և Ղազախստանին: