6 մարտի 2019 - 14:20 AMT
Կաթողիկոսն ու ԱԺ փոխնախագահը քննարկել են ՀՀ և եկեղեցու հզորացումը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Նրանք քննարկել են Հայաստանի և եկեղեցու հզորացմանը միտված քայլերը: Այդ մասին ԱԺ փոխնախագահը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հյուրընկալվեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի մետ: Շուրջ մեկ ժամ զրուցեցինք տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու հզորացմանը միտված քայլեր»,-ասվում է գրառման մեջ: