6 մարտի 2019 - 16:45 AMT
Գորգիսյանն ԱԺ դահլիճում չէր, բայց հերթագրվել է. Գործադիրի հետ հարցուպատասխանը սկսվել է

ԱԺ-ում մեկնարկել է կառավարության անդամների հետ հարցուպատասխանը: Հարցերի համար հերթագրվել է 56 պատգամավոր:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հերթագրման պահին նիստերի դահլիճում չէր, սակայն համակարգը հերթագրել է նրան:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կեսլուրջ-կեսկատակ ասել է, թե կարծում էր՝ միմյանց փոխարեն կոճակ սեղմելու ավանդույթը վերացել է: