6 մարտի 2019 - 18:45 AMT
Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը գործադիրի նիստի օրակարգում է

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀօրենքի նախագիծը հրապարակվել է. այն ընդգրկված է գործադիրի մարտի 7-ի նիստի օրակարգում:

Ըստ դրա կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում է 12 նախարարություն 17-ի փոխարեն՝աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը: