7 մարտի 2019 - 10:27 AMT
Երևանում որոշ ավտոբուսների վարորդներ դուրս չեն եկել երթուղի. Պատճառը տեսախցիկներն են

Երևանում որոշ ավտոբուսների վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ սրահում տեսախցիկներ տեղադրելու պատճառով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Տեսախցիկները տեղադրվել են ծառայության որակը բարելավելու նպատակով:

«Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է»,-ասվում է գրառման մեջ։