
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Աշտարակի բժշկական կենտրոնի վիրաբուժական հատվածը ամբողջությամբ կվերակառուցվի:
Համապատասխան հուշագիր է կնքվել Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի ԲԿ-ի և «Մեդիտեք» ընկերության միջև:
«Ֆրեզնոյում մեր պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը քիչ առաջ ինձ ցուցադրեց Աշտարակի բժշկական կենտրոնի վիրաբուժական բլոկի կապիտալ վերակառուցման պլանը», - գրել է Թորոսյանը:
Ավելի վաղ հուշագիր է ստորագրվել է ՀՀ Վայոց ձորի Եղեգնաձոր և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքնեում նոր բժշկական կենտրոններ կառուցելու վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Մարտունու նոր բժշկական կենտրոնի էսքիզները։