7 մարտի 2019 - 15:56 AMT
Fitch Ratings. Ամուլսարի հանքի վեճի լուծումը կխթանի ներդրումները

Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ առաջացած վեճին:

Զեկույցում նշվում է, որ հանքավայրի՝ բնապահպանական բնույթի վեճի շուրջ անորոշության վերացումը կնպաստի ՀՀ-ի արտահանման ծավալների աճին և կխթանի օտարերկրյա ներդրումները:

Գործակալության զեկույցում նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է, որ ՀՀ նոր կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունները համապատասխանում են հիմնադրամի ակնկալիքներին:

Նշվում է, որ զեկույցը բարձրացրել է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ միջազգային ֆինանսական ինստիտուտների և այլ գործընկերների վստահությունը: