11 մարտի 2019 - 10:58 AMT
Մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման մի մասը կծածկի պետությունը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ առոջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ պետությունը հոգալու է մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման մի մասը:

«Սրա համար մեզ անհրաժեշտ է 50 մլն դրամ: Մենք որոշել ենք քիմիաթերապիայի ամեն կուրսի համար տրվող գումարը՝ 150,000 դրամից դարձնել 250,000 դրամ, որպեսզի երեխայի ծնողի վրա չմնա կատետրի, փոխարինվող այլ պարագաների, պալատի ծախսը»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ ՀՀ-ում անվճար է դարձել ինսուլտի բուժումն ու չարորակ ուռուցքների վիրահատությունը: