11 մարտի 2019 - 11:13 AMT
Հունվարին առևտրաշրջանառությունն աճել է 19%-ով, շինարարությունը՝ 22%-ով

2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում առևտրի շրջանառությունն աճել է 19.3%-ով, շինարարության ծավալը 22.1%-ով, ծառայությունների ծավալը՝ 15.6%-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.6%-ով: