2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրությունն աճել է 39 անգամ:
Ընթացիկ տարվա հունվարին արտադրվել է 39,000 լիտր՝ նախորդ տարվա հունվարի 1000 լիտրի համեմատ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում կաթի արտադրությունը նվազել է ավելի քան 11%-ով:
2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6%-ով: