12 մարտի 2019 - 10:28 AMT
Վարժանքներ ՀՀ ԶՈւ-ում՝ հեռահար հրթիռային համակարգերով

Մարտի 7-ին հրետանային զորամասերից մեկում ՍԿԱԴ օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի հրթիռային վառելիքի լցավորման հաշվարկների հետ անցկացվել է գործնական պարապմունք, որի ընթացքում իրականացվել է հրթիռային վառելիքի բաղադրիչների լիցքավորում:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անձնակազմը ցուցաբերել է բարձր մասնագիտական ունակություններ և հրամանատարության կողմից արժանացել է խրախուսանքի:

Հրթիռային համալիրները «Իսկանդերների» հետ միասին հայկական բանակի ամենահեռահար խոցման միջոցներից են։ Դրանք նախատեսված են մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար։

Հայաստանի մասնագետների միջամտությամբ ի սկզբանե ոչ այնքան ճշգրիտ հրթիռները արդիականացվել են ու ստացել ճշգրիտ խոցման հանգույցներ։