12 մարտի 2019 - 13:33 AMT
ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահն անվտանգության հարցեր են քննարկել

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող թեմաների շուրջ:

Մարտի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: