12 մարտի 2019 - 13:49 AMT
Դրմբոնում նորահայտ խաչքարեր են գտել

Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում հայտնաբերվել են նորահայտ խաչքարեր:

Խաչքարերը թվագրվում են 11-13-րդ դարերով, հայտնում է Արցախպրեսը։

Խաչքարերը Դրմբոնի մատուռ-գերեզմանատան տարածքում հայտնաբերել է Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանը՝ իր հերթական շրջայցի արդյունքում: