13 մարտի 2019 - 10:27 AMT
Հակաուռուցքային որոշ դեղերի գները նվազել են

Առողջապահության նախարարության և շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է նվազեցնել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները:

Նախարարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ, շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն» ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով:

Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)` հերսեպտին 440մգ.-ի նախկին գինն է 590,000, նոր գինը` 530,000, ավաստին 100մգ.-ի նախկին գինը՝ 152,000, նոր գինը` 105,000, ավաստին 400մգ.-ի նախկին գինը` 598,500, նոր գինը` 410,000:

«ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար: