13 մարտի 2019 - 12:05 AMT
Twitter-ը նոր հավելված ունի՝ Twttr

Միկրոբլոգների Twitter ծառայության թիմը հայտարարել է նոր Twttr հավելվածի նախատիպի մեկնարկի մասին թեստավորման առաջին խմբի համար: Մասնակցում են iOS օգտատերերը, որոնք անդամագրվել են Twitter Prototype Program ծրագրին մասնակցելու համար:

Twttr-ի սկզբնական թեստավորմանը մասնակցում է մի քանի հազար օգտատեր՝ անգլախոս և ճապոնախոս: Հետագայում ծրագիրը կընդլայնվի, հայտնում է Ferra.ru-ն:

Ի սկզբանե Twitter-ը հենց Twttr էլ կոչվել է: Թեստային հավելվածում հնարավոր կլինի «կենդանի օգտատերերի» շնորհիվ փորձարկել բոլոր նոր հնարավորություններն ու դիզայնը, օգտատերերի հիմնական մասին զերծ պահելով դրանից:

Ըստ մտահղացման, նոր հավելվածում ավելի հեշտ կլինի զրուցելը, ինչպես նաև զրույցները գտնելն ու դրանց միանալը: Twttr-ի ժապավենն ավելի շատ նման կլինի չաթի կամ «դիրեքթի»: