14 մարտի 2019 - 13:18 AMT
Հայաստանը գազ է արտահանել Վրաստան

2018 թվականի ընթացքում Հայաստանից Վրաստան է արտահանվել մոտ 15 մլն խորանարդ մետր գազ։

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, արտահանված գազի մաքսային արժեքը կազմել է մոտ $2.260 մլն:

Այսինքն, 1000 խորանարդ մետրը վաճառվել է $150-ով։

Գազն արտահանվել է 2-րդ կիսամյակի ընթացքում։

Սա առաջին նման դեպքը չէ․ 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի Վրաստան է արտահանվել 24.7 մլն խորանարդ մետր գազ: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, գազի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ $6.2 մլն։ Այսինքն, Վրաստանը ՀՀ-ից 1000 խորհանարդ մետր գազը գնել էր մոտ $250-ով:

2 դեպքերում էլ, ըստ ամենայնի, ռուսական գազ է վերավաճառվել, քանի որ իրանական գազը ֆիզիկապես տարանցելու հնարավորություններ չկան։ Թեհրանն ու Երևանը բազմիցս քննարկել են իրականան գազը վերաարտահանելու տարբերակները։ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Գարեգին Բաղմանյանը հայտնել էր «Առավոտին», որ խոսքը ոչ թե ֆիզիկական տարանցման, այլ սվոփ-գործարքների մասին է, որի հետևանքով Հայաստանը փաստացի կստանա գազ Իրանից ու ռուսական գազը Վրաստանին կվաճառի։