14 մարտի 2019 - 13:50 AMT
Գասպարին կանգնած է ապամոնտաժողների կողքին

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Օպերայի բակում է. նա «Օպերան բոլորինս է» գրությամբ իր աջակցությունն է հայտնել Երևանի քաղաքապետարանինՕպերայի շենքին հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման գործընթացին:

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացին: