14 մարտի 2019 - 17:29 AMT
Սրճարանի աշխատակիցների հրմշտոցի հետևանքով ոստիկաններից մեկը վնասվածք է ստացել

Օպերայի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող աշխատակիցների հրմշտոցի հետևանքով ևս մեկ ոստիկան վնասվածք է ստացել:

Ավելի վաղ բախման հետևանքով վնասվածք էր ստացել մեկ ոստիկան և սրճարանի մեկ աշխատակից:

Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով մեկ ամիս առաջ ծանուցել է Օպերայի հարակից տարածքների սրճարանատերերին, որ պետք է ապամոնտաժվեն:

Նա ասել է, որ այս ակցիայի մասնակիցներից շատերն ուղղորդված են:

«Դուք սեփական աչքերով տեսաք, որ այլ սրճարանների աշխատակիցները եկել էին իրենց մոտ աշխատանք առաջարկելու, սակայն տեսաք ինչպես վերաբերվեցին այդ մարդկանց: Սարյանի, Կասկադի սրճարանների աշխատակիցները եկել աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ, հստակ ուղղորդված են», - ասել է թաղապետը: