15 մարտի 2019 - 10:35 AMT
Իոաննիսյան. Խաղաղ ցուցարարների հանդեպ ուժայինների բռնության լուրերը մտահոգիչ են

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ խիստ մտահոգիչ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնության մասին արժանահավատ ահազանգերը։

«Օպերայի սրճարաները պետք է հանվեն, բայց՝

1) Խիստ մտահոգիչ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնության մասին արժանահավատ ահազանգերը: Մենք 2015-ին երկու շաբաթով փակել էինք Բաղրամյանը և նույն իրավունքը պետք է ունենան սրճարանատերերը, եթե նույնքան մարդ հավաքեն:

2) Պետական և տեղական իշխանությունը պետք է առավել կանխատեսելի լինի բիզնեսի համար: Այդ սրճարանների ղեկավարները պետք է շատ ավելի շուտ ծանուցվեին, որպեսզի ողջամիտ ժամանակ ունենային իրենց բիզնեսը վերակազմակերպելու համար»,-գրևել է Իոաննիսյանը։

Նշվում է նաև, որԱզատության հրապարակի հավաքի վայրում աշխատած «Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը հայտնում է, որ թեև հավաքի մասնակիցների մեծ մասը դրսևորել է խաղաղ և օրինապահ պահվածք, սակայն դրա որոշ առանձին մասնակիցներ գործադրել են բռնություն և հրապարակայնորեն հայհոյել են:

«Խոսել եմ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և հայտնել մտահոգությունս խուլիգանության բաղադրիչներ պարունակող արարքների մասով: Համարում եմ, որ անհրաժեշտ է ստուգել բռնության դիմած և հրապարակոյներեն հայհոյող անձանց արարքներում հանցակազմի առկայությունը՝ ՔՕ 258 (խուլիգանության) հոդվածի հատկանիշներով»,-ասվում է գրառման մեջ:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակը «հետքննում է հայտնի քաղաքական ուժերից մեկի ներգրավվածությունըհավաքին»:

«Արդյունքները, հավանաբար, կհրապարակվեն վաղը:Հավաքի մասնակիցների թիվը այնքան քիչ էր, որ որոշվեց այս անգամ քանակ չհաշվել: Առավելևս, որ դժվար էր տարանջատել ցուցարարներին թամաշա անողներից:

Եվ նորից. մենք պատրաստ ենք պաշտպանել խաղաղ ցուցարարների իրավունքները, ինչպես արել ենք նախկինում՝ անկախ ցուցարարների պահանջների նկատմամբ մեր վերաբերմունքից: Բայց ցուցարարները պետք է լինեն բացառապես խաղաղ»,-նշվում է գրառման մեջ: