15 մարտի 2019 - 10:46 AMT
Օպերայի մոտ ցուցարարին հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Ազատության հրապարակում ցուցարարին հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո»,-ասվում է գրառման մեջ:

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացին: