15 մարտի 2019 - 11:30 AMT
Օպերայի սրճարանների ապամոնտաժումը մեկնարկել է

Մարտի 15-ի առավոտյան Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ավելի մեծ ծավալներով։

Ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանի աշխատակիցները դադարեցրել են ակցիան։

Մարտի 14-ին ոստիկանների և սրճարանների բողոքող աշխատակիցների միջև քաշքշոց է եղել։

Jazzve ընկերության համասեփականատերը կոչ է արել մյուս սրճարաններին դադարեցնել ակցիաները, պայքարել իրավական հարթակում։