15 մարտի 2019 - 13:36 AMT
Երևանում նոր աղբամաններ կտեղադրվեն

«Սանիթեք» ընկերությունը ձեռք է բերել նոր աղբամանների խմբաքանակ, որոնք Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությամբ շուտով կտեղադրվեն մայրաքաղաքի փողոցներում, այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։

Նշվում է նաև, որ ընկերությունը մեծածավալ վնասներ է կրում` աղբամանները շարունակում են այրվել ամեն օր։

Ավելի վաղ քաղաքապետարանը համալրել է աղբահանությունն իրականացնող տեխնիկան։