15 մարտի 2019 - 14:30 AMT
Օպերայի սրճարանների 12 աշխատող աշխատանք է գտել Կասկադում

Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարաններից 12 աշխատող արդեն իսկ աշխատանք է գտել Կասկադի մի շարք սրճարաններում։

«Սրճարանը Երևանի կոլորիտի շատ կարևոր մաս է կազմում, բայց կան դրա համար հատուկ գոտիներ, օրինակ՝ Կասկադը, Սարյանը: Մենք դիտարկում ենք հնարավոր նոր գոտիներ Երևանում», - ասել է թաղապետը։

Մարտի 15-ի առավոտյան Օպերայի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ավելի մեծ ծավալներով։ Ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանի աշխատակիցները դադարեցրել են ակցիան։

Մարտի 14-ին ոստիկանների և սրճարանների բողոքող աշխատակիցների միջև քաշքշոց է եղել։