15 մարտի 2019 - 15:22 AMT
Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի:

Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին, հայտնում է Քոչարյանի պաշտպանական խումբը:

Հայցադիմումը ներկայացվել էր մարտի 1-ին ՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:

Ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հայցի առարկայի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել: