15 մարտի 2019 - 18:15 AMT
Ադրբեջանի ԶՈւ-ն Աղդամի ուղղությամբ ականանետ է կիրառել

Մարտի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը 60 մմ տրամաչափի ականանետով կրակել է Արցախի պաշտպանության բանակի Աղդամի՝ (Ակնա) կենտրոնական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

Նա հայտնեց նաև, որ հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չունի։

Ավելի վաղ հակառակորդը ականանետի արկ էր կիրառել 2018-ի հունվարին։