16 մարտի 2019 - 11:51 AMT
Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը՝ երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վախթանգ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

75 կգ քաշային Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվել է Շոտլանդիայի ներկայացուցչին:

Եզրափակչի համար կպայքարեն ՀՀ մյուս 4 ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ կանանցից՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունն անցնում է Վլադիկավկազում: