16 մարտի 2019 - 12:22 AMT
Թբիլիսիում Gebrüder Weiss-ի լոգիստիկայի նոր տերմինալ է բացվել

Վեցամսյա շինարարական աշխատանքներից հետո` մարտի 15-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ Gebrüder Weiss-ի լոգիստիկայի նոր տերմինալի պաշտոնական բացումը:

Այս ժամանակակից լոգիստիկայի կենտրոնը կառուցվել է արդեն գոյություն ունեցող տարածքի հիման վրա։ Այն զբաղեցնում է լրացուցիչ 2300 քմ տարածք՝ նախատեսված բեռնասպասարկման համար, 7 800 քմ բացօթյա ասֆալտապատ և 300 քմ գրասենյակային տարածք: Ընդհանուր տարածքը կազմում է 90 000 քմ: Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Gebrüder Weiss-ի գլխավոր գործադիր տնօրեն Վոլֆրամ Զենգեր-Վայսը, ընկերության՝ սևծովյան/ԱՊՀ տարածաշրջանի մասով պատասխանատու և տնօրեն Թոմաս Մոզերը, ինչպես նաև Վրաստանի մասով ընկերության պատասխանատու Ալեքսանդր Խարլամովը մանրամասներ են ներկայացրել տարածքի ընդլայնման և մատուցվող ծառայությունների ընդարձակ տեսականու վերաբերյալ:

Գլխավոր գործադիր տնօրենը գոհունակություն է հայտնել կովկասյան տարածաշրջանում այս դրական փոփոխության կապակցությամբ:

«Շուկա մուտք գործելուց ի վեր մեր թբիլիսյան մասնաճյուղը կենտրոնական հանգույց է դարձել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար»,- նշել է Վոլֆրամ Զենգեր-Վայսը: Գերժամանակակից լուծումներով հագեցած լոգիստիկայի այս տերմինալի ընդլայնումից կշահեն ոչ միայն հաճախորդներն ու գործընկերները, այլ նաև աշխատակիցները։

Թբիլիսիում Gebrüder Weiss-ն առաջարկում է ապահով և հաճելի աշխատանքային միջավայր 120 աշխատողների համար։

Gebrüder Weiss-ն կովկասյան տարածաշրջանում իր հաճախորդներին առաջարկում է ցամաքային տրանսպորտի, օդային ծովային բեռնափոխադրումների, պահեստային լոգիստիկայի, մաքսազերծման և լոգիստիկ այլ ծառայություններ:

Ալեքսանդր Խարլամովը ավելի մանրամասն ներկայացրեց նոր ծառայությունները. «Լոգիստիկայի տերմինալը հագեցած է բարձրորակ և գերժամանակակից տեխնոլոգիաներով: Սա հնարավորություն է տալիս նաև մատուցել լոգիստիկ ծառայություններ՝ հարմարեցված հաճախորդների բազմաբնույթ պահանջներին», - պարզաբանել է Վրաստանի մասով ընկերության պատասխանատուն:

Պահեստավորումը սպասարկող նոր ծրագրի շնորհիվ հաճախորդը հնարավորություն ունի ցանկացած պահի տեսնելու ապրանքի գտնվելու վայրը:

«Մյուս սենյակները ևս կառուցվել են անվտանգության նորագույն չափանիշերին համապատասխան: Այսպիսով Gebrüder Weiss-ը համապատասխանում է Վրաստանի կառավարության N41 որոշման պահանջներին, ինչը նշանակում է, որ անվտանգության չափանիշերը խստորեն պահպանվում են»,- ավելացրել է նա:

Gebrüder Weiss-ը Վրաստանում իր առաջին մասնաճյուղը հիմնել է դեռևս 2012 թ.-ին՝ այսպիսով դառնալով Մետաքսի ճանապարհին առաջին եվրոպական ընկերություններից մեկը: 2013թ.-ին կատարված հիմնական ներդրումները կազմել են շուրջ 10 մլն եվրո, ապա տարեցտարի ընկերությունը շարունակաբար ընդլայնվել է: 2012 թ.-ից առ այսօր ընդհանուր առմամբ ներդրվել է 15,5 մլն եվրո, իսկ վերջին ներդրումը կազմել է ավելի քան 2,5 մլն եվրո, որն ուղղվել է լոգիստիկայի տերմինալի շինարարության և ընդլայնման աշխատանքներին:

«Վրաստանի շուկա մուտք գործելուց հետո Gebrüder Weiss-ը շարունակել է զարգացնել իր բիզնեսը կովկասյան տարածաշրջանում: Տարիների ընթացքում Թբիլիսիում գտնվող այս կենտրոնը փոքրիկ և արժեքավոր հանգույց է դարձել Մետաքսի ճանապարհին»,- նշել է Թոմաս Մոզերը:

2012թ.-ից մինչ օրս Gebrüder Weiss Georgia-ն տեղափոխել է մոտ 530,000 տոննա ապրանք:

Հիմնականում փոխադրվել են սպառողական ապրանքներ, էլեկտրական գործիքներ, ավտոմոբիլային պահեստամասեր, գյուղատնտեսական արտադրանք և սննդամթերք:

Gebrüder Weiss-ը Եվրոպայի տրանսպորտային և առաջատար լոգիստիկ ընկերություններից է: Այն ունի ավելի քան 7 100 աշխատակից, 150 մասնաճյուղ տարբեր երկրներում և 167 մլրդ եվրո (2018թ-ի դրությամբ) պայմանական տարեկան շրջանառություն: Ցամաքային տրանսպորտից, օդային և ծովային բեռնափոխադրումներից ու լոգիստիկ ծառայություններից բացի՝ ընկերությունը գործարկում է մի շարք բարձրակարգ մասնագիտացված լուծումներ: Լաուտերախում (Ավստրիա) հիմնված Gebrüder Weiss Holding AG ընկերության ներքո գործում են հետևյալ մասնաճյուղերը՝ x|vise, tectraxx լոգիստիկ խորհրդատվական ընկերություն (բարձր տեխնոլոգիական բիզնեսի ոլորտում մասնագիտացած), dicall-ը (հաղորդակցության լուծումներ, շուկայի ուսումնասիրություն, վերապատրաստում), Rail Cargo-ն (երկաթուղային տրանսպորտ), և Gebrüder Weiss ծանրոցների սպասարկմամբ զբաղվող GWP-ն, որը ավստրիական DPD ընկերության համաբաժնետեր է: Ծառայությունների այս փաթեթը կորպորատիվ խմբին հնարավորություն է տալիս արագ կերպով արձագանքել հաճախորդի կարիքներին: Այսօր՝ մի շարք բնապահպանական, տնտեսական և սոցիալական նախաձեռնություններ իրականացնելուց հետո, 500-ամյա պատմություն ունեցող ընտանեկան ընկերությունը կայուն բիզնեսի առաջատարներից է: