19 մարտի 2019 - 10:44 AMT
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները երկկողմ գործակցությունն են քննարկել

Մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: