Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով հետ է կանչել ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպան Դաշղին Շիկարովին, հայտնում է Haqqin.az-ը նախագահի պաշտոնական կայքի վրա հղումով:
Շիկարովը հայտնվել է սկանդալի կիզակետում՝ նրան մեղադրել են Ադրբեջանի կառավարության կողմից Աբու Դաբիի ղեկավար Խալիֆ իբն Զայդ ալ Նահյանի համար նախատեսված նվերները գողանալու մեջ: Մասնավորապես, ինչպես նշում են իրազեկ աղբյուրները, խոսքը 10 տուփ սև խավիարի մասին է:
Բացի այդ, դեսպանին մեղադրում են դեսպանության ունեցվածքի յուրացման մեջ: Այժմ դեսպանատանը հատուկ հանձնաժողով է աշխատում, որը հետաքննում է կես միլիոն դոլարի անհետացման փաստը: Կասկածներ կան, որ գումարը յուրացվել է:
Մարտի 7-ի ԱԳ նախարարի հրամանագրով ԱՄԷ-ում Ադրբեջանի փոխդեսպան Լեյլա Սուլեյմանովան նշանակվել է Էմիրություններում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա կկատարի պարտականությունները մինչև նոր դեսպանի նշանակումը: