19 մարտի 2019 - 13:25 AMT
Փաշինյան. Զենքի նոր արտադրանքներ ունենք, որոնք հնարավոր է՝ սերիական արտադրության հանվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում ասել է, որ ռազմարդյունաբերության ոլորտում կարևոր նոր արտադրանքներ կան, որոնք առաջիկայում հնարավոր է՝ «սերիական արտադրության ռելսերի վրա դրվեն»:

«Դեռ 2018 թվականի մայիսից բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումներ են իրականացվում ոլորտում: Մենք նախագծեր ունենք, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են, ունենք նախագծեր, որոնք քննարկման փուլում են, ունենք նախագծեր, որոնք գաղափարների փուլում են և, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իսկապես տեխնոլոգիապես զարգացման երկիր լինի ու մենք այդ ճանապարհով ենք գնում», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ պետք է կենտրոնանալ ոչ թե որևէ զինատեսակ ունենալու հարցի, այլ այն խնդրի վրա, որը ՀՀ ԶՈւ-ն ցանկանում է լուծել տվյալ զինատեսակի միջոցով: