19 մարտի 2019 - 13:29 AMT
Մարտի 20-21-ին 2-3 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում`մարտի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Մարտի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝ մարտի 19-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ: Մարտի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: