19 մարտի 2019 - 14:06 AMT
2018-ին Ադրբեջանը մոտ 100 անձ է ներառել «սև ցուցակում» Արցախ այցելելու համար

2018-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն 96 օտարերկրյա քաղաքացու է ներառել «սև ցուցակում» Արցախ այցելելու համար: Այդ մասին Interfax.az-ին հայտնել են Ադրբեջանի կառավարությունում:

Բաքուն 2013-ին հրապարակեց Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը», որոնց մուտքն Ադրբեջան արգելվում է: Ցուցակը պարբերաբար թարմացվում է:

Կառավարության տվյալներով 2014-2018թթ. ցուցակից 40 անուն հանվել է, քանի որ նրանք դիմել են ադրբեջանական կողմին համապատասխան դիմումով և «ներողություն խնդրել»:

Ադրբեջանի ԱԳՆ տխրահռչակ «սև ցուցակում» այժմ օտարերկրյա 803 քաղաքացու անուն կա: