19 մարտի 2019 - 14:15 AMT
ՀՀ-ով Իրանի գազի տարանցման հարցը քննարկվել է ՌԴ-ի, Վրաստանի ու Թուրքմենստանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի տարածքով իրանական գազի տարանցման հարցը քննարկվել է ՌԴ-ի, Վրաստանի ու Թուրքմենստանի հետ:

«Հայաստանը հետքրքրված է իր տարածքով իրանական գազի տարանցման գաղափարի իրականացմամբ, սակայն այժմ խոսքը նոր խողովակաշարի կառուցման մասին չէ: Գործող խողովակաշարերը ոչ միայն գազի ներմուծման, այլև արտահանման հնարավորություն են տալիս»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ Փաշինյանն ու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էին ՀՀ տարածքով իրականական գազի տարանցման մասին: