19 մարտի 2019 - 15:24 AMT
Հայաստանն առավել գրավիչ է դարձել գերմանական բիզնեսի համար

Հայաստանի նոր կառավարությունը շեշտը դնում է տնտեսական բարեփոխումների վրա: Այդ մասին հայտարարել է Արևելյան Եվրոպայի հետ աշխատող գերմանական ընկերությունների շահերը ներկայացնող Գերմանական տնտեսության արևելյան կոմիետի (OAOEV) նախագահ Վոլֆգանգ Բյուխելեն:

Նա հավելել է, որ դրանով իսկ Հայաստանն առավել գրավիչ է դարձել ներդրողների համար, գրում է Deutsche Welle-ն:

Նա նշել է նաև, որ 2018-ին աճել է գերմանական ապրանքների արտահանումը Հայաստան՝ արտահանվել է 200 մլն եվրոյի ապրանք, աճը կազմել է 31,5%:

Մարտի սկզբին գերմանացի գործարարները Հայաստան էինն ժամանել Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության կողմից կազմակերպված այցի շրջանակներում։Գերմանացի ներդրողներին էր ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ գործադիրի ծրագրի առաջնահերթություններից են գործարար և ներդրումային միջավայրի այնպիսի բարեփոխումները, որոնք ամենաբարենպաստ պայմանները կստեղծեն օտարերկրյա ներդրումային ծրագրերի համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հյուրերի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի ներդրումային գրավչությունները, արտոնյալ պայմանները, ապա անդրադարձել տնտեսության այն ոլորտներին, որոնք զարգացման առավել մեծ չիրացված ներուժ են պարունակում։