19 մարտի 2019 - 15:47 AMT
2008-ից Ամերիաբանկը $4.5 մլրդ-ով վարկավորել է ՀՀ տնտեսությունը

Հայաստանի բանկերի միության նախագահ, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 2008 թվականից սկսած բանկը $4.5 մլրդ-ով վարկավորել է ՀՀ տնտեսությունը:

Դրանից $1.2 մլրդ-ը ուղղվել է Հայաստանից արտահանման ֆինանսավորմանը:

Ըստ Հանեսյանի՝ Ամերիաբանկում 2018 թվականին 2017 թվականի համեմատ ավելի քան 50%-ով աճել են հիփոթեքային վարկավորման ծավալները, կրկնակի աճել են սպառողական վարկերի ծավալները, 14%-ով՝ բիզնեսին տրված վարկերը, իսկ հաճախորդների թիվն ավելացել է երկու անգամ:

2018 թվականին Ամերիաբանկը առցանց վարկերի տրամադրման երկու գործիք է ներկայացրել, որոնցից մեկն ուղղված է փոքր բիզնեսին մինչև 10 մլն դրամ առանց գրավի առցանց վարկի տրամադրումը:

Հանեսյանը նշել է նաև, որ 2019 թվականին Ամերիաբանկը ևս երկու օնլայն գործիք կներկայացնի բիզնեսի և ֆիզիկական անձանց համար: