19 մարտի 2019 - 17:44 AMT
Մարության. Տրանսպորտի համակարգի հետ կապված՝ կուսումնասիրվի Պրահայի փորձը

Երևանում տրանսպորտի խնդրին լուծում տալու համար ուսումնասիրվելու է Պրահայի տրանսպորտային համարակրգը, այդ քաղաքի փորձը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Տրանսպորտի համակարգի հետ կապված՝ կարող եմ ասել, որ իմ առաջին տեղակալը մեկ շաբաթով մեկնել է Պրահա՝ ամբողջությամբ ուսամնասիրելու համակարգը, փորձը։ Նաև նոր հանձնաժողով է ստեղծվում, այսինքն՝ այս ուղղությամբ սկսվում են կոնկրետ քննարկումներ», - ասել է Մարությանը, հայտնում է Aysor.am-ը։

Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվել են նաև մետրոյի նոր կայարանի կառուցման հարցով, ինչին ի պատասխան՝ նա տեղեկացրել է, որ շատ հետաքրքիր առաջարկներ կան՝ ի դեմս «Թումոյի» մերձակայքում կայարան ունենալուն։

Հայկ Մարությանի խոսքով՝ առաջին տարբերակով կայարանի հարցը կարել է լուծել համայնքի ուժերով, որպեսզի սա պետության վրա բեռ չլինի։ Երկրորդ տարբերակն այն է, որ տնտեսվարողը ներդրումներ անի, շրջակայքում հին շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցվեն, և մետրոյի կայարան ունենալու արդյունքում տնտեսվարողը կարողանա բնակարաններն առավել թանկ գնով վաճառել։

«Այս առաջարկը կոնկրետ տնտեսվարող է արել, համատեղ հետագա գործողությունների պլան ենք մշակում։ Աշխատում ենք նաև ճոպանուղի ունենալու ուղղությամբ։ Ես շատ եմ ուզում, որ ունենանք,-հավելել է Մարությանը: