1 օգոստոսի 2008 - 18:30 AMT
Մոսկվայում ավարտվել են Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունները
Մոսկվայում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցնում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Հանդիպման շրջանակներում անցել են հերթական խորհրդատվությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Նախարարները նաեւ հանդիպել են ՌԴ ԱԳ առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովի հետ եւ քննարկել են Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: