1 օգոստոսի 2008 - 19:55 AMT
Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող է կայանալ մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը չի բացառում, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը կարող է կայանալ մինչեւ նախագահական ընտրությունները Ադրբեջանում` ծրագրված սույն թվականի հոկտեմբերի 15-ին: «Երկու երկրների նախագահների հանդիպումը կախված է ԱԳՆ ղեկավարների հանդիպումից: Եթե մենք զգանք, որ մենք ընդհանուր հիմք ենք գտել, ապա որեւէ անհնարին բան չկա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: Ադրբեջանցի նախարարի խոսքերով, այսօրվա հանդիպումը Մոսկվայում եղել է կառուցողական եւ օգտակար էր:

«Բանակցությունները օգտակար էին: Մենք բացատրվեցինք իմ գործընկերոջ հետ մի շարք հարցերով, որոնք շարունակում են խնդիրներ ստեղծել»,- ասել է նախարարը: «Պարզ է, որ պետք է շարունակել բանակցությունները»,- հավելել է Մամեդյարովը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է, որ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մադրիդյան աառաջարկությունների հիման վրա շարունակելու պայմանավորվածություն կա, «կողմերի դիրքերը մերձեցնելու նպատակով»: Նալբանդյանը հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կարող է կայանալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում 2008 թվականի սեպտեմբերի վերջում Նյու-Յորքում: «Նման նոր հանդիպումների անհրաժեշտությունը մենք այսօր զգացինք: Գուցե, մենք հանդիպենք ՄԱԿ ԳՎ աշխատանքներից ավելի վաղ»,- հավելել է Նալբանդյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: