20 մարտի 2019 - 17:48 AMT
Ֆերմերներին կսովորեցնեն պայքարել լոլիկի ցեցի դեմ. Բերքի 80% կորուստը կկանխվի

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության մեջ է դրել լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի համալիր միջացոռումների նախագիծ:

Նպատակը ցեցի դեմ պայքարի ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական միջոցառումների կիրառման նոր առաջարկների փորձարկման և դրանց արդյունավետության գնահատումն է, տնտեսավարողների իրազեկվածության բարձրացումը, որի արդյունքում կնվազի տնտեսավարողի կողմից այդ նպատակով իրականացվող ծախսերը:

Ծրագրի իրականացման և հողօգտագործողի կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է փորձադաշտում բերքի կորուստների կանխում առնվազն 80%-ով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2012 թվականին ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում հայտանբերվել է լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուն: Այն մեծ տնտեսական վնաս է հասցնում մորմազգի մշակաբույսերի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին: