ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել շաբաթօրյակի: Նա և այլ պաշտոնյաներ մաքրում են Համազգային թատրոնի հիմնարկեքի վայրը:
Հիմնարկեքի վայրում տիրող անմխիթար վիճակը Փաշինյանը անարգանք է համարել մեծ դերասան Սոս Սարգսյանի հիշատակի հանդեպ:
Հիմնարկեքը նախատեսված էր մարտի 23-ի առավոտյան: «Տեսա, որ շրջապատում, դիմացը, կողքերը՝ ամենուրեք աղբ է։ Մտածեցի, որ այս պայմաններում չի կարելի հանդիսավոր միջոցառում անել, և դա կլինի անհարգալից վերաբերմունք առաջին հերթին Սոս Սարգսյանի հանդեպ»,-ասել է վարչապետը լրագրողներին։
Մարտի 23-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է անցկացվում: