23 մարտի 2019 - 10:59 AMT
Փաշինյանն ու Կասպրշիկը ԼՂ բանակցային գործընթացի հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: