23 մարտի 2019 - 11:31 AMT
Աշխարհի գավաթ. Արթուր Թովմասյանը՝ արծաթե, Վահագն Դավթյանը` բրոնզե մեդալակիր

Դոհայում ընթացող մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում հայ մարզիկները նվաճել են միանգամից 2 մեդալ:

Արծաթե մեդալակիր է դարձել Արթուր Թովմասյանը՝ 14.833 միավորով, նրան հաջորդել է Վահագն Դավթյանը: Վերջինս վաստակել է 14.825 միավոր:

Ոսկե մեդալը բաժին է հասել չինացի Խինյու Լանին:

Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարտի 23-ին կայանալու է հենացատկերի եզրափակիչը, որտեղ կներկայանա Արթուր Դավթյանը: