25 մարտի 2019 - 10:30 AMT
Սուրենյան. Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում

Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»,-ասվում է գրառման մեջ։

Հանրապետության տարածքում` մարտի 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում՝ մարտի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։