25 մարտի 2019 - 13:40 AMT
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Մարտի 25-ին նշվում է պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, հայտնում է Aysor.am-ը:

Անդրանիկ Մարգարյանը եղել է ՀՀԿ նախագահը 1993-ից մինչև իր մահը: 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ։ 2000-2007 թթ զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը: