25 մարտի 2019 - 16:27 AMT
Մարտի 29-ին Փաշինյանն ու Ալիևը կլինեն Վիեննայում

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Ազատություն» ռադիկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռևս չեն հստակեցրել՝ կհանդիպեն երկու երկրի ղեկավարները Վիեննայում, թե՝ ոչ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ: