4 օգոստոսի 2008 - 19:20 AMT
Թուրքիան հուսով է, որ Ղարաբաղի հակամարտության կողմերը համաձայնության կհասնեն
Թուրքիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա կարծիքով, Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին ազդեցություն չի ունենա կարգավորման գործընթացի վրա: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հունիսյան հանդիպման մասին Սանկտ-Պետերբուրգում: «Հակամարտության կարգավորման ժամանակ արժէ հաշվի առնել ժողովրդավարական փոփոխությունները տարածաշրջանում, վերջին հինգ-տասը տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ եւ հուսով ենք, որ կողմերը կպայմանավորվեն»,- ասել է Բաբաջանը, գրում է թուրքական Radikal թերթը: