26 մարտի 2019 - 12:15 AMT
Մարտի 27-ին 5-7 աստիճանով կտաքանա, հետո կրկին կցրտի

Հանրապետության տարածքում`մարտի 26-ի ցերեկը, 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 28-30-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում՝ մարտի 26-ի ցերեկը, 28-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: