26 մարտի 2019 - 13:50 AMT
Բաքվում խոշոր առևտրի կենտրոն է այրվում

Բաքվում, 8-րդ կիլոմետր կոչվող ավանում, այրվում է «Դիգլաս» առևտրի կենտրոնը: Հրդեհը բռնկվել է կենտրոնի խանութներից մեկում, կրակը տարածվել է մինչև 4-րդ հարկ:

Տասնյակից ավելի հրշեջ մեքենաները փորձում են մարել կրակը: Տուժածներ չկան, գրում է Korrespondent.net-ը:

Առևտրի կենտրոնում ավելի քան 500 խանութ կա: Վնասի չափը կարող է հասնել մոտ 30 մլն մանաթի ($17,6 մլն):