5 օգոստոսի 2008 - 14:43 AMT
Հայաստանի նախագահը ներկա կգտնվի Օլիմպիական խաղերի բացմանը Պեկինում
Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը մեկնել է երկշաբաթյա արձակուրդ: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը երկու օր կանցկացնի Եվրոպայում, այնուհետեւ կմեկնի Չինաստան: Պեկինում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի XXIX ամառային Օլիմպիական խաղերի բացմանը, կհետեւի հայ օլիմպիականների ելույթներին: Նախագահ Սարգսյանն իր արձակուրդը կշարունակի Հայաստանում: