26 մարտի 2019 - 16:06 AMT
Գյումրիում կաշառք ստանալու մեջ մեղադրվող դպրոցի տնօրենն ու գործավարուհին ձերբակալվել են

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ ձերբակալվել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանն ու գործավարուհին, հայտնել է Aravot.am-ը։

Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 309 հոդվածի առաջին մասի հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցագործություններ կատարելու մեջ (կաշառք ստանալն ու պաշտոնեական լիազորություններն անցնելը)։

«ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձեռք բերած արդյունքների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում այսօր Շիրակի մարզային վարչության քննիչի կողմից իմ հանձնարարությամբ ձերբակալվել են դպրոցի տնօրենը և գործավարուհին»,- ասել է դատախազը։